
Մարտի 30-ին նշանակված Գյումրի և Փարաքար համայնքների ՏԻՄ արտահերթ ընտրությունների առաջադրման վերջնաժամկետը մարտի 5-ն է, ժամը 18։00-ն։
ԿԸՀ-ից հայտնում են, որ այն կուսակցությունները և դաշինքները, որոնք ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն, մինչ այդ ժամկետը առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն համապատասխան ԸԸՀ։ Գյումրիի դեպքում՝թիվ 31 ԸԸՀ՝ ք․ Գյումրի, Չարենցի 12, թիվ 37 դպրոցի շենք, Փարաքարի պարագայում՝ թիվ 14 ԸԸՀ, ք. Վաղարշապատ, Մաշտոցի 75, մշակույթի պալատի շենք։