«Մոլորակի ևս 200 երկիր ՏՏ ոլորտի զարգացման մա...

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, թե այդ ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրությունը հրամայական է։

«Օրենքը, որ պետք է գա խթանելու այս ոլորտին, նախ և առաջ մեր ռազմավարական նպատակների մասին է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին հաճախ են խոսում Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու մասին. «Մոլորակի ևս 200 երկիր այդօրինակ հայտարարությամբ կարող է հանդես գալ։ Բայց շատ կարևոր է, թե դրա տակ ինչ քայլեր ու գործողություններ դրված կլինեն»։