
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը Ռուս-Հայկական համալսարանում ելույթ է ունեցել ռուսական համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև փորձագիտական հանրության առջև, նաև հանդիպել է հայրենակիցների հետ Ռուսական տանը։
«Մոլոկանները նախարարին կաղամբի թթվով լի փայտե տակառ են նվիրել։ Իսկ հայկական ֆուտբոլի լեգենդ Ռոման Բերեզովսկին իր ստորագրությամբ գնդակ է նվիրել», - նշված է Ռուսական տան տարածած հաղորդագրության մեջ: