![Մոլդովայի Սահմանադրական դատարանն օրենքից դուր...](/imgs/posts/medium/2023/06/277ecff.jpeg)
Մոլդովայի Սահմանադրական դատարանը երկուշաբթի օրը հակասահմանադրական է ճանաչել ռուսամետ «Շոր» կուսակցությունը՝ քննարկելով կառավարության դիմումը։
Մոլդովայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ քաղաքական կուսակցությունն օրենքից դուրս է հայտարարվել, հայտնում է realitatea.md-ն։
«Շոր» կուսակցության պատգամավորները, կազմավորման լուծարումից հետո, կշարունակեն իրականացնել իրենց մանդատները որպես անկախ պատգամավորներ՝ առանց խորհրդարանական այլ խմբակցություններին միանալու իրավունքի, գրում է unimedia.info-ն։
Հիշեցնենք, որ արդարադատության նախկին նախարար Սերգեյ Լիտվինենկոն 2022 թվականի աշնանը հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները, ինչպես նաև հրապարակային հրապարակում հայտնված նյութերը վկայում են, որ «Շոր» կուսակցությունը նպաստում է օտար պետության շահերին, այսինքն՝ այն գործում է Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության և անկախության դեմ։