Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել Դնե...

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է հունիսին Ուկրաինայի հետ ստորագրված համաձայնագիրը Յամպոլի շրջանում Դնեստր գետի վրա կամուրջ կառուցելու մասին։

«Միջկառավարական համաձայնագիրն արժանացել է հավանության երկու ընթերցմամբ»,- նշվել է օրենսդիր մարմնի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Կամրջի կառուցման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երկու երկրների նախագահների՝ Մայա Սանդուի եւ Վլադիմիր Զելենսկու 2021թ. հանդիպման ժամանակ։ Կամուրջը պետք է դառնա կարեւոր տրանսպորտային միջանցք Կիեւի եւ Քիշնեւի միջեւ, իսկ ուկրաինացի արտահանողները կստանան ամենակարճ ճանապարհը դեպի Կենտրոնական եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրներ։ Այն կդառնա ճանապարհային ենթակառուցվածքի մի մասը ուկրաինական Մոգիլյով-Պոդոլսկի- Յամպոլ-Կրիժոպոլ-Բերշադ-Ուման քաղաքների միջեւ։

Կամրջի ընդհանուր երկարությունը կկազմի ավելի քան 1,4 հազար մետր։ Կունենա մեքենաների երկու ուղղություն եւ մայթեր երկու կողմերում։ Այն շահագործման կհանձնվի 2025թ.։