Մոլդովայի ԱԳ նախարարն ասել է, որ այլևս չի մեկ...

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ այլևս չի մեկնաբանի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները, քանի որ վերջինս «չի ներկայացնում դիվանագիտությունը»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Զախարովան ի պատասխան ասել է, որ ներկայացնում է ճշմարտության վրա հիմնված դիվանագիտությունը:

«Մոլդովայում տիրող իրավիճակի մասին ասված յուրաքանչյուր բառի հետևում կան թվեր, փաստեր, ուղիղ մեջբերումներ, Պոպշոյը կարող էր հերքել մեր փաստարկը։ Եվ այսպես, նա ուղղակի ընդունել է, որ պատասխանելու բան չկա»,- գրել է դիվանագետն իր Telegram-ալիքում։

Նա նաև նշել է, որ մոլդովացի պաշտոնյաները պետք է դադարեցնեն հակառուսական հռետորաբանությունը՝ հավելելով, որ այն հիմնված է ստի և ատելության վրա։ Զախարովան ընդգծել է, որ Մոլդովայում իրավիճակի վերաբերյալ յուրաքանչյուր մեկնաբանություն պատասխան է «Քիշնևի ռեժիմի» հակառուսական հռետորաբանությանը։