«Մնալու ենք ՊՆ շենքի մոտ, մինչև մեր երեխեքի հ...

Անհետ կորած եւ զոհված զինծառայողների հարազատները  կրկին հավաքվել են Պաշտպանության նախարարության դիմաց։

Անհետ կորած զինվորի հարազատներից Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ նախորդ անգամ ՊՆ–ում տեղի ունեցած հանդիպումից հետո, տրված խոստումներն առ այսօր չեն լուծվել եւ իրենք ստիպված են նորից գալ ՊՆ։

«Մեզ խոստումներ տվեցին, որոնք այդպես էլ չկատարվեցին: Այս պահին ծնողներով կրկին ակցիա ենք իրականացնում: Սա լինելու է երկարաժամկետ»,- ասաց նա:

«Դեռ մեզ ոչ մեկ չի մոտեցել, ովքեր մեր դարդն ու վիշտը կիսում են՝ միացեք մեզ։ Այստեղ ենք մնալու այնքան, մինչեւ մեր երեխեքի հարցը չլուծվի»,– ասաց Արսեն Ղուկասյանը։