Մնացած տիրադավները չեն մասնակցում՝ Հովնան Տեր...

Հայաստանից Եպիսկոպոսաց հավաքին հաջողվել է գնալ Դանիել ու Արարատ սրբազաններին, մյուս Սրբազան Հայրերն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շրջանակներում քրեական հետապնդման են ենթարկվել, ունեն մեղադրյալի կարգավիճակ և նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Եպիսկոպոսաց հավաքին մասնակցում է նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավների շարքը համալրած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Եպիսկոպոսաց հավաքին մասնակցելու հրավեր էր ուղարկվել մյուս տիրադավներին ևս, նրանցից, սակայն, միայն Հովնան Տերտերյանն էր հաստատել իր մասնակցության մասին։

Եպիսկոպոսաց հավաքը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը։