Մնացական Մարտիրոսյանից շնորհակալություն հայտն...

Որևէ մեկից շնորհակալություն հայտնելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում, այդ թվում նաև պարոն Մարտիրոսյանից, որովհետև նա կայացրեց անհրաժեշտ որոշում: Դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Հիշեցնենց, որ այսօր դատարանը Աղվան Հովսեփյանին ազատ արձակեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց:

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե ֆինանսական միջոցները կալանքի տակ են, ինչպես են վճարելու գրավը, փաստաբանը պատասխանեց. «Որքանով զարմանալի է կթվա, բայց մենք չենք քննարկել, որովհետև հույս չունեինք, որ պարոն Մարտիրոսյանն այս միջնորդությունը կբավարարեր: Միջնորդությունը ներկայացվել է ելնելով այն անհրաժեշտությունից, որ իսկապես պարոն Հովսեփյանի առողջական վիճակը ծայրահեղ վիճակում է գտնվում: Դրա համար, թե ով է վճարելու, ինչպես է վճարվելու, հանգամանքները չենք քննարկել, բայց պարոն Հովսեփյանն ունի մեծ շրջապատ, բարեկամներ, բնականաբար բոլոր միջոցները ձեռնարկվելու են, որպեսզի անհրաժեշտ գումարը ճարվի և վճարվի»:

Ավելին՝ տեսանյութով: