Միշուստինը մեկնել է Ղազախստան. նա կմասնակցի Ե...

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը եռօրյա այցով մեկնել է Ղազախստան, որի ընթացքում կհանդիպի երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին և ելույթ կունենա թվային ֆորումում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Միշուստինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աստանայի օդանավակայանում։

Ինքնաթիռի աստիճաններին ՌԴ կառավարության նախագահին դիմավորել են Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ռուսաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Դաուրեն Աբաևը, Աստանայի ակիմ Ժենիս Կասիմբեկը, ԱԳ փոխնախարար Երմուխամբեթը Կոնուսպաևը, ինչպես նաև Ղազախստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կոմարովը և Ղազախստանում Ռուսաստանի արտաքին գործերի բարձրագույն ղեկավարությունը:

Ղազախստանի մայրաքաղաքում նախատեսված են Միշուստինի բանակցությունները հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ։ Միշուստինը զրույց կունենա նաև Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ։

Բացի այդ, ՌԴ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Ալմաթիում, և ելույթ կունենա Digital Almaty 2025 թվային ֆորումում։