Միշկան պետք է կալանքի տակ լինի, քանի դեռ Արցա...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցի ընթացքում ըստ էության վերջնականապես ձեռքերը լվաց Արցախի խնդիրներից․ «Մենք կարծում ենք նաև, որ, այո՛, Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել և պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղյան հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,-հայտարարեց Փաշինյանը։

Հետաքրքիր է, որ այս հայտարարության ֆոնին Հայաստանում շարունակում է կալանքի տակ պահվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը (Միշկա)։ Այսինքն մի կողմից Նիկոլ Փաշինյանը միայնակ է թողնում Արցախը Ադրբեջանի դեմ պայքարում, իսկ մյուս կողմից չեզոքացնում է այն մարդկանց, ովքեր կարող են անգամ այս ծանր իրավիճակում, երբ Արցախը դավաճանված է Հայաստանի իշխանությունների կողմից հավուր պատշաճի դիմադրություն կազմակերպել թշնամական երկրի դեմ։

Հիմա արդեն կարելի է  վստահաբար ասել, որ հենց Ադրբեջանին խնդիրներից հեռու պահելու համար է  Միքայել Արզումանյանը կալանավորված։ ՊԲ նախկին հրամանատարը նախկինում ցույց  է տվել, որ պատարստ է բոլորին դեմ գնալ ու ադրբեջանցիներին իրենց տեղը ցույց տալ։ Հիշեցնենք, որ հենց Արզումանյանն էր, որ թույլ չտվեց հանձնել Կարմիր Շուկան և հետո, ինչպես մամուլը գրեց, Ալիևի պահանջով ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Ու հիմա, երբ որոշել են Արցախի պետականության վերջին փշրանքները ոչնչացնել` Միքայել Արզումանյանի նման գեներալները ազատության մեջ վտանգավոր են։