Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն

Հունիսի 12-ին հետո Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Փաշինյանը նաև հայտնել է, որ հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում։