Միքայել Մինասյանը ծաղրո՞ւմ է Սերժ Սարգսյանին․...
Միքայել Մինասյանը ծաղրո՞ւմ է Սերժ Սարգսյանին․ ինչու են աղմկում Փաշինյանի հաճախորդները
Սերժ Սարգսյանի և նրա փեսա Միքայել Մինասյանի թիմն ու սատելիտները շարունակում են իրենք իրենց հակասել ու անել հայտարարություններ, որոնք հակասում են իրենց իսկ գործողություններին։
Օրերս մենք գրել էինք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Մոսկվայում է և դռնեդուռ ընկած փորձում է իր աներհայրիկի համար որևէ ընդունելության հնարավորություն ապահովել։
Մեր տեղեկություններով՝ Միքայել Մինասյանի համար հատկապես կարևոր է Հայաստանի հարցերով ՌԴ նախագահական ապարատում պատասխանատու դեր ստանձնած Սերգեյ Կիրիյենկոյի հետ հանդիպման կազմակերպումը։
Եվ ահա այս ամենի ֆոնին՝ Միքայել Մինասյանի թիմակիցները Սերժ Սարգսյանին սպասարկող լրատվականների եթերում ծաղրում են այն քաղաքական գործիչներին, ովքեր, ըստ մամուլի հրապարակումների, այս ընթացքում հանդիպել են Կիրիյենկոյի հետ։
Միքայել Մինասյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների քարոզչական ամբողջ թեզն այն է, թե որքան զավեշտալի են այն գործիչները, ովքեր հանդիպել են Կիրիյենկոյին և դրանով ակնկալում են դրական զարգացումներ Հայաստանի համար։
Տրամաբանող ընթերցողի մոտ հարց է առաջանում. եթե Կիրիյենկոյի հետ հանդիպումներն ու քննարկումները այդքան զավեշտալի են, ապա ինչո՞ւ է փեսա Միքայել Մինասյանը դռներ ճանկռտելով փորձում կազմակերպել հանդիպում Սերժ Սարգսյանի համար։ Ինչ է՝ Միքայել Մինասյանը ծաղրի առարկա՞ է դարձնում Սերժ Սարգսյանին։ Իհարկե՝ ոչ։
Միքայել Մինասյանի և Սերժ Սարգսյանի թիմերը հենց այդ չստացված հանդիպման համար են աղմկում։ Նրանք, գիտակցելով, որ խաղից դուրս են մնացել և որ Մոսկվայում իրենց համարում են նույնքան վնասակար, որքան Նիկոլ Փաշինյանին, փորձում են պիտակավորել նորմալ քաղաքական գործընթացը։
Այս վարքագծով Միքայել Մինասյանն ու Սերժ Սարգսյանը հայտնվել են իրենց երբեմնի հաճախորդների հետ նույն ճամբարում։ Նկատենք, որ Կիրիյենկոյի դերակատարմանը ծաղրով ու քննադատաբար են վերաբերվում նաև Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի թիմը։
Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի, նրա փեսայի և իրենց հաճախորդների համար հիմա 2017 թվականն է՝ երբ բոլորով միասին մեկ խնդիր էին լուծում։ Այժմ պարզապես նախկին հաճախորդները դարձել են տերեր, իսկ նախկին տերերը՝ հաճախորդներ։