Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «...

 Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս գրվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից։ 

«Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է»,-ինչպես եք ձեզ զգում հարցին ի պատասխան ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդին 2 անգամ վիրահատել են:

Հարցին` ի՞նչ կասեք Ձեր ծառայակից ընկերներին, Միքայել Սրբազանը պատասխանեց, թե իրենք գիտեն իրենց անելիքը։

Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Նա կալանավորվել է հունիսի 28–ին։

Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։