Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները բ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խումբը հուլիսի 3-ին հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ վիճարկելով առաջին ատյանի դատարանի կողմից հունիսի 28-ին կայացված կալանքի որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Աջապահյանի պաշտպանական խումբը։

Դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ հունիսի 28-ին դատարանը բավարարել էր Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով։ 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի համար, որոնք, ըստ իրավապահների, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։

Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունիսի 17-ին։