
ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար հարցերից է այն, որ մարդն իմանա՝ ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի։
Պաշտոնյաներն էլ պարտավոր են իմանալ, թե իրենք ինչ պարտավորություններ ունեն մարդու նկատմամբ և նաև պետք է իմանան, թե մարդու կոնկրետ իրավունքների պաշտպանության հարցում որ մարմնինն ունի պատասխանատվություն կամ իրավասություն, որպեսզի այդ մարդուն ճիշտ խորհուրդներ տան, իսկ պաշտպանությունը չլինի ուշացած։
Հանրային իրազեկումների հարցում պատասխանատու դեր է վերապահված պետությանը։
Այս ամենը շատ այլ հարցերի թվում այսօր քննարկեցինք Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էի իմ հարգարժան գործընկերներ Զարուհի Հովաննիսյանի, Ավետիք Իշխանյանի և Թևան Պողոսյանի հետ միասին։