ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են կալանավորված...

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի Ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով:

Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: