
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:
Փաստաբանի իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո։ Իրականացված այցի արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
Նշենք, որ ռուբեն Մխիթարյանը «Մեր ձեւով» շարժման անդամ է։