Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել ԼՂ...

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը, ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի էջում տեղադրված հայտարարությունում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքի շարունակությանը»,- ասված է հայտարարության մեջ։