
Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը մոտավորապես ժամը 2-ին Մինսկի երկնքում հայտնաբերել են անհայտ անօդաչու թռչող սարք, որը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Այս մասին Telegram-ում հաղորդագրություն է տարածել Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
ԱԹՍ-ն ընկել է քաղաքի փողոցներից մեկում։ Տուժածներ չկան։
«Հաշվի առնելով տվյալ իրավիճակը՝ օպերատիվ կերպով ձեռնարկվում են լրացուցիչ միջոցառումներ՝ օդային տարածքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ վերահսկում է իրավիճակը։