Politik.am-ի հարցին, թե երբ պատրաստ կլինեն և կհարապարակվեն Ամուլսարի շահագործման հարցով փորձաքնության արդյունքները, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը պատասխանեց, որ «Էլարտ» ընկերության կողմից իրականացվող իրականացվող փորձաքննության եզրակացությունը կստանան մասիսի 15-ից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածում. «Դրա հիման վրա էլ Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի` հանքը կամ կվերաշահագործվի, կամ դրա շահագործումը կարգելվի»:
Իսկ արդյոք արդյունքների պարզ լինելու դեպքում կառավարությունը պատրաստ է համապատասխան քայլերի, անկախ նրանից դա կառաջացնի ընկերության կամ ցուցարարների դժգոհությանը, գրասենյակի ղեկավարը պատասխանեց` պետք է հանրության հետ հարցը քննարկել, բացատրել թե՛ արդյունքերի, թե՛ Կառավարության կայացրած որոշման մասին:



