Մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսայի...

Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է հետևյալը. «Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»: