
Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։
Սլովիակիան ներկայացնող Միրիամ Լեքսմանը նշել է, որ Բաքվում ավելի քան 20 քաղաքական պատանդներին անմարդկային պայմաններում են պահում և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են իրականացվում:
«Մինչ ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և ձախողել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։ Մենք պետք է շտապ քայլեր ձեռնարկենք, հասցեագրենք բողոքները, անդրադառնանք մարդու հիմնարար իրավունքների ակնհայտ խախտումներին և հավաստիանանք, որ պատանդներն անհապաղ և անվերապահորեն ազատ կարձակվեն»,- նշել է նա։
Եվրախորհրդարանի պատգամավորն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվում պահվող հայերի կեղծ դատավարություններում ներգրավված ադրբեջանցի դատախազների և դատավորների նկատմամբ։