
Ներկայացրեք այն ցուցմունքները, որոնք համադրել եք Արծվիկ Մինասյանի տված ցուցմունքների հետ և գտել եք անհերքելի ապացույցներ՝ Արծվիկ Մինասյանի մեղքն ապահովող։ Այս մասին ԱԺ-ում՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
««Սևան» ազգային պարկի կողմից պահպանվող ափամերձ տարածքում 2019 թվականին կառուցվել է առանձնատուն Արման Հակոբջանյանի կողմից, ում լուսանկարը վերջին անգամ մենք տեսել են ՔՊ շենքում 2021 թվականի ընտրությունների օրը։ Ինչո՞ւ նույն հետևողականությամբ այս հարցին չեք տալիս քրեաիրավական գնահատական։ Ամենայն հավանականությամբ չեք ստացել այդ «sms»-ը և չկա քաղաքական նպատակահարմարություն ՔՊ-ի սիրելի գործարարին պատժելու։ Դուք հիմա եկել եք, ասում եք՝ Արծվիկ Մինասյանը տարածքը չի քանդել, բա էսի ո՞վ պիտի քանդի»,- նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։