Տեսանյութ․ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, թե ի...

Վրաստանի նախկին նախագահ, Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով` ինքն արդեն Վրաստանում է։ Այս մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Բարի լույս Վրաստան։ 8 տարի անց, արդեն Վրաստանից»:

Ավելի ուշ նա արդեն տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ ինքը Բաթումում է։