Միջնորդել ենք, որ թեկուզ գրավ և տնային կալանք...

Արդյո՞ք ներկայացրել էինք նաև հարկադրված այլընտրանքային խափանման միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ միջնորդություն, այո՛, ներկայացրել էինք: Այն աստիճան աբսուրդային իրավիճակում ենք գտնվում, որ իրապես այստեղ գրավի հարց չպետք է քննարկվեր: Գրավի հարց քննարկվում է, երբ ենթադրյալ մեղադրանքի պայմանը կալանքի միջնորդության շրջանակում հաղթահարված է, այսինքն՝ հիմնավոր կասկած առկա է լինում: Այս դեպքում մենք ընդհանրապես դրա հետ գործ չունենք, բայց այո՛, հարկադրված դա էլ ենք միջնորդում: Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը: 

«Ի դեպ, միջնորդել ենք թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն, դրան, իհարկե նաև Սամվել Կարապետյանը հստակ իր դիրքորոշում ուներ, կողմ չէր նման միջնորդություն ներկայացնելուն: Մենք, որպես պաշտպաններ, մեր կողմից նշվածը միջնորդել էինք՝ տնային կալանք, դրան համակցված գրավով բացակայելու արգելք, և, որ պատկերացնեք, միակ ռիսկը, որը դատարանը արձանագրել է, խոչընդոտելու ռիսկն է: Խոչընդոտելու ռիսկը տնային կալանքի և գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չէ չզսպվի, պատկերացնու՞մ եք: Խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է իբրև հիմնավորել այն անձանց վրա ազդեցությամբ, որոնք ՀՀ-ում չեն»,-նշել է նա:

Վարդևանյանն ասել է, որ այս ամենը ողջամիտ իրականության մեջ պատկերացնելը դժվար է: