«Հանդիպումից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ»,-այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը:
Խոսելով Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի մարդասիրական առաջարկներին, Մանասյանն ասաց.
«Ես գիտեմ, որ Ադրբեջանը չի համաձայնի, դա կանխապես հայտնի է: Եթե արտաքին ճնշումներն այնքան ուժեղ լինեն, որ Ադրբեջանը չկարողանա դիմակայել, իհարկե, կիսատ-պռատ համաձայնություն կտա, բայց եթե հզոր ճնշումներ չլինեն, չի համաձայնի»:
Հիշեցնենք՝ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը երկու մարդասիրական առաջարկ էր ներկայացրել.
Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորվում է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որըհնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատտեղաշարժի իրավունքը։ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ այդ դեպքում տարածաշրջանիհաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորենմեր օդային տարածքի անվտանգությունը:
Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախիու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգելի կդառնան ինչպես արցախյան, այնպեսէլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը:
ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքել էր առաջարկին՝ ասելով.
«Առաջին հերթին պետք է այս նախաձեռնությունն, ինչպես մյուս նախաձեռնությունները գնահատել: Սա ցույց է տալիս, որ երկրները շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում: Եթե այլ պետությունների կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջամտությունն անհրաժեշտ լինի, այս հարցը նույնպես կարող է դիտարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի դիտարկել այս և այլ հարցերը Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների առաջիկա հանդիպման ընթացքում»:



