Միջազգային հանրությունից ակնկալում ենք քաղաքա...

Հայաստանը Եվրամիությունից և միջազգային հանրությունից ակնկալում է  ձեռնարկել համապատասխան քաղաքական միջոցներինչի արդյունքում Ադրբեջանի զորքերը կազատեն Հայաստանի տարածքի օկուպացված հատվածը և հետ կվերադառնան մինչև 2021թմայիսի 12-ի դրությամբ  հայ-ադրբեջանական սահմանի ելման դիրքեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց  Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Պետք է լինեն ոչ միայն ողջունող կոչեր՝ հրադադարի վերաբերյալայլ  թիրախային դատապարտող կոչեր՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալՊետք է լինեն կոչերոր այդ ագրեսիան չի հանդուրժվելու միջազգային հանրության կողմիցՉի կարելի հարձակվել սուվերեն տարածքի վրա և խախտել ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներըՔանի որ գոյություն ունեն հստակ սահմաններև այն պնդումըոր սահման չկադա ընդհանրապես զուրկ է որևէ փաստարկիցՄեր ակնկալիքը միայն այն չէոր այս պահին ագրեսիան դադարի և վերջԵ՛վ այս պահինև՛ մշտապես դիվանագիտական աշխատանք է տարվումոր այս ուղղությամբ  ունենաք շոշափելի արդյունքներ»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի պահանջներին՝ Մարուքյանը նշեցոր Ադրբեջանի որևէ պահանջորը չի բխում Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերիցբնականաբար չի իրականացվելու: «Այս հարցի վերաբերյալ վարչապետը երեկ շատ հստակ և մանրամասն ուղերձներ հղեց Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը»,- եզրափակեց Մարուքյանը: