Միջազգային հանրության աջակցությամբ ՀՀ-ում հաս...

Այսօր ամեն օր միջազգային հանրության լռության ներքո, իսկ ավելի ճիշտ աջակցությամբ Հայաստանում ոտնահարվում են մարդու իրավունքները: Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամ հովհաննես Հարությունյանը:

«Բոլորիս աչքի առաջ դատարանի դահլիճում մահացավ ապօրինի կալանավորված Արմեն Գրիգորյանը, եթե մենք ապրեինք նորմալ երկրում, մենք կտեսնեիքն գործուն քայլեր և հայտարարություններ, բայց դա չկա: Արմենը միակը չէր, մենք ունենք էլի ծայրահեղ վատ վիճակում գտնվող քաղբանտարկյալնր, որոնք կյանքի համար կռիվ են տալիս»,-ասաց նա:

«Դիմադրության» շարժումը ակցիա է անում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Ակցիյաի մասնակիցները նախ կլինեն ՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, ապա կշարժվեն դեպի կառավարություն: Վաղ առավոտից ոստիկանական մեծաքանական ուժեր են կենտրոնացված հանրապետության Հրապարակում: