
Ոսկեպարից սերված, գնդապետ Միհրան Մախսուդյանը կալանքը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ֊ում։ Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Աննա Մանթաշյանը։
Տիկին Մանթաշյանից տեղեկացա, որ Միհրան Մախսուդյանին մեղադրում են 2 հոդվածով` իշխանության զավթմանը նախապատրաստելու և սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստության հոդվածներով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա նաեւ նշել է. «Մախսուդյանի տան խուզարկությամբ որպես քրեական գործով ապացուցներ են ներգրավել Մախսուդյանի 13 տարեկան տղայի անսարք, չաշխատող դրոնը և Մ.Մախսուդյանին վաղուց պատկանող օրինական զենքը։
Քրեական գործի հիմքում «բեսեդկայի» զրույցներ են, որտեղ դժգոհություն է հայտնել իրավիճակից, այդ զրույցներն արվել են 2024 թվականին։ Փաստաբանի վկայությամբ` այդպիսի դժգոհություններ արտահայտում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Հայաստանի 3 միլիոն վարչապետերի 90 տոկոսը, ուստի նրանք ևս կարող են կալանավորվել այդ հիմքով»։