ՄԻԵԴ-ը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6...

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ Հայաստանի դիմումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը:

«Դատարան նման միջնորդություն է ներկայացվել, այն այժմ քննվում է: Առայժմ մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել», - ասել է նա: