
ՄԻԵԴ-ը հարցում է ուղարկել ՀՀ-ին՝ ութ ամսական երեխայի՝ կալանավորված մոր հարցով: Այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է, ստացել են պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։
«Դատարանը հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետությանը՝ Լիանա Հարությունյանի և մանկահասակ երեխայի պահման պայմանների վերաբերյալ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»,- հայտնում է Փոստանջյանը՝ կից ներկայացնելով նաև նամակի պատճենը։