ՄԻԵԴ-ի որոշման միջոցով մենք կարողացանք վստահո...

Ամենակարևոր ձեռքբերումը զեկույց ունենալն է: Այդ մասին Ազգային ժողովի բակում՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշարձանի մոտ, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Նպատակը ո՞րն էր՝ զեկույց ունենալը։ Մնացած իրավական բաները քննարկման առարկա են»,- նշեց Քոչարյանը։

«Ամենակարևորը զեկույցն է, որը գտնվում է գաղտնի մասում: Ես ուրախ եմ, որ երրորդ մեծ նախագիծն է, որ իմ գլխավորությամբ տեղի է ունեցել՝ մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցները, քառօրյա պատերազմի զեկույցը, 44-օրյա պատերազմի զեկույցը: Կարծում եմ՝ իմ ղեկավարած խմբերը թողել են անժամանակ արժեքներ՝ քաղված դասերի առումով: ՄԻԵԴ-ի որոշման միջոցով մենք կարողացանք վստահորեն ասել, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվել է»: