Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի։ Տեղեկությունը հայտնում է նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
«Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրելն ենք ես և Վահե Գրիգորյանը», – գրել է Սիմոնյանը։
Նշենք՝ Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել էր Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը, և պետական բյուջեից ՀՀ կառավարությունը Արզումանյանին պետք է վճարի 2,5 հազար եվրո:
Գործն առնչվում է Արզումանյանի կալանավորմանը 2007 թ․ մայիսին, այդ ժամանակ նա ակտիվ մասնակցում էր առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի` նախընտրական քարոզարշավին նախորդող հավաքներին։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Արզումանյանը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ առ այն, որ իր կալանավորման հիմքերն անբավարար են եղել։



