Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց Ադրեբջանի ագրեսիայի արդյունքում եղած վնասները:
«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կետչուտի ջրամաբրն է երկու արկ ընկել, ճոպանողին, մեքենաներ և այլ գույքեր»,-ասաց նա և նշեց, որ Սյունիքում Էլեկտրամատակարարման գծերի են խափանվել, կան շտապօգնության մեքենաներ, որոնք ռմբակուծության հետևանքով վնասվել են:
«Գեղարքունիքի մարզում վնասվել են հիմնականում մարդկանց տները և ցորենի, գարու արտեր և Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման խողովակներ են վնասվել և մի շարքն մասնավոր մեքենաներ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կարևարեց բոլոր հասցված վնասները մանրամասն գույքագրեն, երկու նպատակով: «Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ տրամադրի լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համա, աջակցի որ կրած վնասնեը վերականգնել»,-ասաց նա և կարևորեց նաև իրավական առումով փաստագրել հանգամանքները:



