Միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամերին 2 մլն-ից ավելի մարդ կա: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ամենայն սիրով և հարգանքով, եկեք այս ճշմարտությունները բարձրաձայնենք, որ սկսենք լուծել, որովհետև սիրուն փաթեթավորելով չենք կարողանա լուծել, պետք է ասել այն, ինչ ունենք։ Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացնեն մարզային տրանսպորտով, լինի դա ավտոբուսով, թե միկրոավտոբուսով, մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է՝ նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում, և Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությունը պարտավոր է դա ապահովել, Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են:
Ներքաղաքային տրաֆիկը հանրային ներքաղաքային տրանսպորտի լուծելիք հարց է, դա մեր տրանսպորտի վարչության խնդիրն է: Երևան ավտոբուս ՓԲԸ-ից, Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ից, մետրոպոլիտենից և այն կառույցներից բացի, որոնք լիազորված են և պարտավոր են դա իրականացնել, մնացած տրանսպորտը, լինի մասնավոր միկրոավտոբուսներ, թե այլ մարզային միկրոավտոբուսներ, իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ կայանելու և մարդ տեղափոխելու»,- նշել է Ավինյանը:



