«Միայն «88»-ը չի եղել»․ Բաբայանը՝ սուպերմարկե...

Ժամկետանց սնունդ ու դեղ հանդուրժե՞նք, «88» սուպերմարկետում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը:

«Երևան քաղաքում բոլոր ցանցային սուպերմարկետները սուպերմարկետները ստուգվել են, բոլոր սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ:

Չի եղել մի սուպերմարկետ, որտեղ ժամկետանց սնունդ չի եղել, մնացած խնդիրները դեռ չեմ ասում, չի կարելի, մեր բնակիչները ու քաղաքացիներն են գնում: Միայն 88 սուպերմարկետը չի եղել, եղել են բոլոր սուպերմարկետները, հիմա անցել ենք դեղատներին, ժամկետանց դեղեր և մանկական կերեր չենք հանդուրժելու»,- նշել է նա: