Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնու...

Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1763-Լ և առաջնային սպառողական ծախսերը հոգալու ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1957-Լ Որոշումների շրջանակներում dimum.ssa.am հարթակում, որը հայտնի է 100.000 դրամ սոցիալական աջակցությունից, այսօրվանից հնարավոր է տեսնել ստացած սոցիալական բոլոր աջակցություններն` ըստ որոշման համարների և փոխանցման ժամանակացույցի (այսինքն նույն ընթացակարգով, ինչպես հնարավոր է ստուգել 100.000 ՀՀ դրամ միանվագ դրամական աջակցության վճարման ցուցակ ներառված լինելը, արդյոք գումարը ուղարկվել է վճարման կամ որ կազմակերպություն է ուղարկվել)։