Միացյալ Նահանգներում արդեն սկսվել է նոր քաղաք...

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ Միացյալ Նահանգներում արդեն սկսվել է նոր քաղաքացիական պատերազմ։

Նա այս կարծիքը հայտնել է X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեկնաբանության մեջ, որի հեղինակը պնդում է, որ ներկայիս վարչակազմի և լիբերալ ուժերի միջև բախումը, այդ թվում՝ ներգաղթի կանոնների խախտման դեմ բողոքի ցույցերի ժամանակ, նշանավորում է «Քաղաքացիական պատերազմ 2.0»-ի սկիզբը։

«Ինձ թվում է այդպես էլ կա»,- գրել է Մասկը։