
Վաշինգտոնն առևտրային համաձայնագրեր է կնքել Կամբոջայի և Թաիլանդի հետ: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լաթնիքը։ Ստորագրումը իրականացվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված օգոստոսի 1-ին վերջնաժամկետի նախաշեմին, որից հետո անկալվում են նոր՝ ավելի բարձր մաքսատուրքերի սահմանում։
Համաձայնագրերի մանրամասները չեն ներկայացվում։
Հոնկոնգյան South China Morning Post-ը, մեկնաբանելով նախարարի հայտարարությունը, գրում է, որ Թրամփը «առևտրային բանակցությունները որպես մահակ է օգտագործել երկու երկրներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար՝ սպառնալով, որ Վաշինգտոնն առևտրային համաձայնագրեր չի կնքի նրանցից ոչ մեկի հետ, քանի դեռ շարունակվում են մարտական գործողությունները»։
Հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ի նախագահն իր առևտրային թիմին կարգադրել է վերսկսել բանակցությունները երկու երկրների հետ։