Միացյալ Նահանգների զինված ուժերը ոչնչացրել են...

Միացյալ Նահանգների զինված ուժերը ոչնչացրել են հերթական նավակը, որը ենթադրաբար օգտագործվել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի փոխադրման համար։ Այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Նա տեղեկացրել է, որ հարվածը, որն ամերիկյան «հետախուզության տվյալներով օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», հասցվել է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Ոչնչացվել է անձնակազմի չորս անդամ։

Ինչպես օգոստոսին հաղորդել էր The New York Times-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի ստորագրել է հրահանգ լատինամերիկյան թմրակարտելների դեմ ռազմական ուժի կիրառման մասին։ Դրանից հետո Կարիբյան ծովի շրջան են տեղափոխվել ԱՄՆ-ի զինված ուժերի զգալի լրացուցիչ  ստորաբաժանումներ։ 

Վաշինգտոնն սկսել է օդից  հարվածներ հասցրել այն նավերին, որոնք, ԱՄՆ կառավարության տվյալներով, թմրանյութեր են տեղափոխել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում: