Պատերազմում զոհվածի հայր Արա Ռոստամյանը հանրությանը կոչ արեց առավոտյան 9:00-ից հավաքվել կառավարության շենքի մոտ:
«Վաղը ժամը 11:00-ին կառավարության շենքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, եւ ես կցանկանայի, որ այստեղ ժողովուրդը շատ լիներ, մենք այստեղից մեր հարցերն ուղղեինք նրան՝ այս անօրինականության եւ հերոսածին մորը կալանավորելու համար»,- ասաց նա:
Նա նաեւ հորդորեց գիշերը իրենց մենակ չթողնել եւ հավաքվել կառավարության շենքի մոտ, մասնակցել իրենց հայտարարած նստացույցին:



