Մի ընդդիմադիր էլ ես եմ, հիմնավորեք ինչով եմ մ...

Նարեկ Մանթաշյանը գրում է.

Երրորդ օրն է Արցախում լարված է, երրորդ օրն է ֆեյսբուքյան պատերը ողողված են պաթոսով, բայց բոլորը մեղավոր են փնտրում՝ փնտրում են Ռուսների մեջ, ԱՄՆ, Եվրոպա, Իրան, Ընդդիմություն (ամենածիծաղելին) ամենուր, բացի իրական մեղավորներից...

Դժվար է մեղադրել որևէ պետության ավելի Հայ չլինելու մեջ, առավել զավեշտալի է մեղադրել ընդդիմությանը, ով զրկված է որևէ լծակից (բացառությամբ փողոցային պայքարը), որին ֆեյբուքյան ակտիվը մասնակցում էր մեծամասամբ լայվերը նայելով...

Գլխավոր շտաբ, ՊՆ, Արտաքին գործերի նախարարություն և այլն այս լծակներից, որո՞նք են Ընդդիմության ձեռքում և չեն օգտագործվում:

Մի ընդդիմադիր էլ ես եմ, հիմնավորեք ինչով եմ մեղավոր:

Պատերազմին մասնակցելո՞վ, Նոյեմբերի 9-ը չընդունելո՞վ, դրա դեմ ընդվզելով ու կալանավորվելո՞վ, թե պայքարից չհիասթափվելո՞վ:

Այ երբ ամենքդ ձեր անձնականը կդնեք մի կողմ ու առանց բամբասանքի նվիրական պայքարով կլծվեք հայրենիքի համար պայքարին, այդ ժամանակ հավատացեք էլ մեղավորներ փնտրելու կարիքը չի լինի...