
Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի կենտրոնի օդային տարածքում, լսվում է ՀՕՊ համակարգերի աշխատանքի ձայնը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Իրանի զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հետ են մղվում իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Թեհրանի տարբեր շրջանների վրա:
Իսրայելական կողմն իր հերթին հայտնել է իրանական հարվածների մասին։ Երկրի տարբեր շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները։