ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է «Հետք»-ի «Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է» վերնագրով հրապարակմանը:
Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Ձեզ եմ ներկայացնում հերթական նյութը, որտեղ մոտ մեկ տասնյակ անգամ շեշտվում է Ալեն Սիմոնյան անունը: Բնական է` ոչ մի փաստ, ոչ մի կապ, ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ ոչ մի բանավոր հղում, ոչ մի ՀԵՏՔ, միայն այն, որ մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է և իմ վաղեմի ընկերը:
Սենց էժան մանիպուլյացիաները, դատարկ նյութերը ե՞րբ են ավարտվելու: Սենց նյութերը վարկաբեկում են հետաքննական լրագրությունը, առանց փաստ մանիպուլյացիա է արվում, որը հետաքննության գաղափարի մեջ չի տեղավորվում»:



