
Մի փոքր Փաշինյանի հիստերիայի մասին: Մի քանի օր շարունակ Նիկոլի թիմը նրան խոստանում էր, որ Ռուսաստանի խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Երևան ժամանելուն պես հայտարարություն կանի ի պաշտպանություն Հայաստանի իշխանություններին. այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը:
«Սակայն Վոլոդինը կտրականապես հրաժարվել է միջամտել հայկական քաղաքական պայքարին։ Նիկոլն իր օգնականներին պատերին է տվել: Ինչպես ասում են՝ հիստերիա էր՝ «թուքը շաղ տալով»։
Լավրովը շուտով կգա: Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով խնդրանքներ են գալիս, որ նախարարը գոնե ինչ-որ բան ասի ի պաշտպանություն Փաշինյանի», - գրել է նա: