
Մի խումբ անձինք բերման են ենթարկվել, հայտնել են ՆԳՆ-ից՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկության առնչությամբ։
Լրատվամիջոցներին ՆԳՆ-ից մանրամասնել են, որ օպերատիվ գործողություններ է իրականացնում ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը։
Հիշենենք, որ ոստիկանները շրջապատել էին գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի տունը՝ նրան ձերբակալելու նպատակով։ Հատուկջոկատայինները խուզարկություն էին իրականացնում նրա տանը։
Հատկանշական է, որ այսօր Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ իշխանությունների կողմից Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետ Գարեգին երկրորդի դեմ տարվող արշավի ֆոնին։