Մի խումբ անձինք բերման են ենթարկել քրեական վա...

Մի խումբ անձինք բերման են ենթարկել քրեական վարույթի շրջանակներում և տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում են ձերբակալվել քաղաքացիները։

Այս պահին բերման ենթարկվածների թիվը հայտնի չէ, սակայն, ըստ լրատվամիջոցների մոտ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել։

Նշենք, որ ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել քաղաքացիների, որոնք ի աջակցություն Միքայել Սրբազանի՝ հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց։