ՄԻ ԵՂԵՔ մեզ facebook-ի ընկեր, այլ եղեք մեզ ՊԱ...

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշեն անցկացրել են Քննչական կոմիտեի դիմաց։

«Որդիների կանչ» կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«ՄԻ ԵՂԵՔ մեզ facebook-ի ընկեր, այլ եղեք մեզ ՊԱՅՔԱՐԻ Ու ԳՈՐԾԻ ԸՆԿԵՐ Պատկերացնու՞մ եք եթե միայն հենց երեկվա 300 հոգին հիմա մեզ միանան ի՞նչ կկատարվի…

Երեկվանից մենք նստացույց ենք իրականացնում ՀՀ Քննչական կոմիտե-ում առայսօր։ Այսօր ժամը՝ 15:00-ին լրանում է այն ժամկետը, որը մենք տվել էինք սույն կառույցին…ուստի ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ, ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ։

Միայն լայքելով մենք ոչնչի չենք հասնի…Մեր հայրենիքը վաճառեցին լայվերով և լայքերով….

Մենք այստեղ ենք գիշերել…
Հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5 , ՀՀ Քննչական կոմիտե»։