«Մի բան խաղացին մեր գլխին, չգիտեմ». Lիբանանահ...

Lիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին Ադրբեջանը չի վերադարձրել հայկական կողմին։

«Երևի սփյուռքահայ է, դրա համար էլ չի վերադարձել։ Մի բան խաղացին մեր գլխին, չգիտեմ»,- 24 news.am-ին ասել է  Մարալ Նաջարյանը։

Մարալ Նաջարյանը գերեվարվել էր Վիգեն Էուլջեքյանի հետ 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարությունից հետո, իրերի հետևից Բերձոր ու Շուշի էին գնում։ Մարալը գերության մեջ չորս ամիս անցկացրեց և վերադարձվեց Լիբանան։ Իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվի դատարանը դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Մարալ Նաջարյանը նշել է, որ նախապես Վիգենի անունը եղել է ցուցակում, բայց ցուցակը փոփոխության է ենթարկվել, և այլ գերի է վերադարձվել։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են դիմել միջազգային կառույցներին կամ ՀՀ իշխանությանը՝ հասկանալու համար՝ ո՞րն է եղել պատճառը, որ չի վերադարձվել, Մարալ Նաջարյանն արձագանքել է՝ ՀՀ իշխանություն կա՞, ապա նշել է․ «Մի պատճառ բերելու են»։

Մարալ Նաջարյանը տեղեկացրել է նաև, որ թե՛ Վիգեն Էուլջեքջյանը,  թե՛ ընտանիքը վատ վիճակում են գտնվում։